▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, եղբայր, դուք ինչո՞վ եք զբաղված, ինչի՞ համար եք.Ռուբեն Հակոբյանը՝ Հ1-ի մասին

«Հանրային հեռուստատեսությունը պետք է կատարի ժողովրդի պահանջը: Ամենակարևորը հասարակական կարծիքի ձևավորումն է: Դուք հասարակական կարծիք չեք ձևավորում, այն ձևավորվում է պետության մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ժողովրդին տեղյակ պահելով, բանավեճերի միջոցով»,-ԱԺ-ում խոսելով Հանրային հեռուստատեսության մասին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով.

«Պետությունը գնում էր ԵՏՄ-ի ստորագրմանը.Մեկ անգամ ձեր մտքով անցա՞վ բերել թեր և դեմ կողմերի մարդկանց, որ ժողովուրդը հասկանար, թե ուր է գնում: Ոչինչ չարեցիք, որովհետև կամ ասել էին՝ չանեք, կամ պապից ավելի կաթոլիկ եք.մտածում եք՝ բա որ անենք՝ ասեն լավ չէ, որ նման բան եք անում: Այնուհետև գնացինք Մաքսային միություն: Լավ, ձեր մտքով չանցա՞վ բանավեճ կազմակերպել, որ մարդիկ հասկանային, թե ինչո՞ւ ենք գնում ՄՄ: Բա ժողովրուրդն ինչի՞ համար է: Ժողովուրդն է գնում Մաքսային միություն չէ՞: Կար գազի, կուտակայինի հարցը: Լավ, եղբայր, դուք ինչո՞վ եք զբաղված, ինչ՞ համար եք: Վերջերս Սերժ Սարգսյանն ասաց, որ «գրողի ծոցն» է ուղարկելու արձանագրությունները, եթերն ամեն օր «գրողի ծոցն» է ուղարկում»:

Պատգամավորը կարևորեց կուսակցական դեմք չունեցող քաղաքական հաղորդումներ վարելու կարողություն ունեցող անձի առկայությունը:

«Լավ, քասթինգ եք արել, միայն Նվեր Մնացականյա՞նն է շահել»

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փակել «Խորհրդարանական ժամը»:

«90 րոպե խոսում են այն մասին, թե ինչ լավ աշխատանք է կատարվում ԱԺ-ում, ինչ հրաշալի օրենքներով ենք սնում պետությանը՝ հարցերը լուծելու համար, ինչ լավ քննարկումներ են լինում, մեկ էլ դրանից հետո ԱԺ 6 խմբակցություններն են խոսում: 5-ը ասում են, որ պետությունը պետություն չի դառնում՝ օրենքների, իշխանության պատճառով: Այսինքն, 90 տոկոսով որ գովաբանում էինք, ճիշտ չէ, կեղծում ենք»,-նկատեց պատգամավորը:

 



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին