ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է անցկացնում՝ կապված ֆինանսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումների հետ:
«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անընդհատ ասում էր, որ վարման կարգի վերաբերյալ խոսք ունի ասելու, ինչն անտեսվում էր Գալուստ Սահակյանի կողմից:
-Լավ չեք լսո՞ւմ, -հարցրեց պատգամավորը:
-Արդեն քվեարկություն է, նոր վարման կարգի վերաբերյա՞լ: Լսողությունս տեղն է, պարզապես ժամանակին պետք է ասել,-նկատեց ԱԺ նախագահը:
-Հիմա լսում ե՞ք,-հարցրեց պատգամավորը:
-Հիմա չեմ լսում, առաջ լսում էի,-նետեց Գալուստ Սահակյանը՝ շարունակելով.
-Աժ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:Առաջարկում եմ նիստն անցկացնել դռնփակ և առանց ընդմիջման:
-Վարման կարգի վերաբերյալ,-կրկին ասաց Զարուհի Փոստանջյանը՝ միաժամանակ հետաքրքրվելով, թե ԱԺ նախագահն հիմա ավելի լավ է լսո՞ւմ, թե՝ ավելի բարձր խոսի:
-Հիմա լավ տեսնում եմ,-ասաց Գալուստ Սահակյանն ու թույլ տվեց պատգամավորին՝ խոսել:
-Շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում և նիստը պետք է լինի բաց ու հանրությանը ներկայացնենք իրավիճակը, որում հայտնվել ենք և դադարեցնենք բոլոր գործողությունները՝ ԵՏՄ-ին բռնակցման վերաբերյալ, որովհետև տեսնում ենք, թե ՌԴ-ն ինչ անկում է ապրում և մեր շահերից է բխում՝ չմնալ այդ անկման փլատակների տակ,-նշեց Զարուհի Փոստանջյանը:
-Ձեր ելույթները բաց կթողարկենք,-ասաց ԱԺ նախագահը: