Դերասանուհի Իրինա Այվազյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցի իր էջերում:
Երբեմնի պասիվությունից հետո այժմն նա պատմում է իր նկարահանումների մասին, առօրյայի, ինչպես նաև շատ հաճախ հարց ու պատասխաններ կազմակերպում:
Հերթական սթորիում Իրինան խոստովանել է, որ որոշ ժամանակ ինստագրամից կորել էր, ինչի պատճառն իրեն լավ չզգալն էր: Դերասանուհու խոսքով`քիչ-քիչ վերադառնում է:
Նշենք, որ ավելի վաղ խոսելով որոշ ժամանակ սոցցանցերից վերցրած դադարի մասին՝ դերասանուհին ասել էր.
«Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝