ՀՀ առողջապահության նախարարի նախկին խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վեոլիա Ջուր, դուք ձեզ լրիվ եք կորցրե՞լ: Մարդկանց նյարդերի հետ եք խաղո՞ւմ: Էս ամառվա շոգ-կրակին մի ամբողջ օր ջուր անջատելը ո՞րն ա:
Լավ, ոչ մի տարբերակ չկա՞ էս անպատասխանատու կառույցին դատարանի դռները կանգնացնելու ու մեր երկրից հեռացնելու:
Չեմ պատկերացնում մի այլ երկրում քաղաքացիների հետ սենց վարվեն ու երկրի կառավարությունը լեզուն կուլ տված ոչ մի քայլ չձեռնարկի:
18:31 իրազեկում են, որ 18:30-ից մինչև հաջորդ օրը 23:00 ջուր չի լինելու:
ՀՀ կառավարություն, դուք տեղյա՞կ եք, որ ձեր երկրի քաղաքացիներին ստորացնում են ամեն ամառ: Մի երկրում, որը ջրի խնդիր գոնե էս պահին չունի:
Էս ի՞նչ խայտառակություն ա, ո՞վ ա էս փնթի կազմակերպության աշխատանքներին հետևող կառույցը»։