Լատվիայի դպրոցներում «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում, որը լույս է տեսել 2013 թվականին, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ հանրապետություններ:
Դասագիրքը նախատեսված է միջին դասարանի աշակերտների համար: Լատվիայում ապրող ադրբեջանիցները հիստերիա են բարձրացրել՝ ահազանգելով ադրբեջանական լրատվամիջոցներին: ԶԼՄ-ներից մեկը հույս է հայտնում, որ Ադբեջանի ՆԳՆ-ն և դեսպանատունը Լատվիայում ըստ արժանվույն կպատասխանեն այս «պրովոկացիային»: