▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին:

Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք նախարար, որ հիմա հեռացնե՞նք: «ՀԺ»-ն երեկ տեղեկացել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարությունում չհայտնվի ու առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել: Վարչապետը, սակայն, կարծես չի հաջողելու:

Իր հերթին Արծվիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հատուկ ընդգծել է. «Ես ինձ չեմ տեսնում որեւէ մարզպետի պաշտոնում»: Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը: ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարարությունն է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին