▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարվել են Մհեր Սեդրակյանի եւ նրա եղբոր հարաբերությունները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր էին շրջում, թե լարվել են Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ հարազատ եղբոր հարաբերությունները։ Սեդրակյանի «լոնդոններում սովորած» զավակը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Դավիթ Սեդրակյանը, ըստ լուրերի, որոշել է «անցնել» հորը՝ հարազատ հորեղբորից խլել նրա օբյեկտը։ Մհեր Սեդրակյանն ասաց, որ իր եղբոր երեխեքն իր երեխեքն են. «Իմ տղեն ոնց կարա նման բան թույլ տա»։

Հետո մտաբերեց, թե ինչը կարող էր նման խոսակցությունների տեղիք տալ։ Մոտ 2 ամիս առաջ իրեն եւ եղբորը պատկանող գաջի գործարանը փաստաթղթերով որդու տնօրինմանն են հանձնել. «Մենք մեծ մարդիկ ենք, չէինք կարողանում նորմալ աշխատեցնել, տղաս ասեց՝ տվեք ինձ, կտեսնեք ինչ կանեմ։ Հոսանքի գումարն անգամ չէր դուրս գալիս։ Հիմա իրենն է, գործերն առաջ են գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին