Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում լարված իրավիճակ է, աշակերտները դասադուլ են հայտարարել։
Նրանք «Բաբաջանյան» բացականչություններով շրջում են միջանցքերով և պահանջում, որ տնօրեն նշանակեն դպրոցի փոխտնօրեն Վիկտորիա Բաբաջանյանին։
Հիշեցնենք, որ երեկ տնօրենի նոր պաշտոնակատար նշանակվեց, ով դպրոցի անձնակազմից չէ, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել։
Դիտեք նաև՝
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստ է, որ եթե ԱԱԾ-ի նպատակը լիներ ուսուցչի ենթադրյալ «անառակաբարո վարքի» դեմ պայքարելը, ապա նրան հնարավոր էր ձերբակալել տանը, տնից դուրս գալիս՝ շքամուտքում, որևէ բանուկ վայրում, ի վերջո, ինչպես շատերը նշել էին, կանչել տնօրենի կաբինետ։
Ակնհայտ է, որ նպատակը հենց շոու բեմադրելն էր։
Այստեղից հարց է առաջանում, իսկ ո՞վ է շոուի ենթադրյալ հանդիսատեսը։
Ես համարում եմ, որ շոուի թիրախային լսարանը մեծ հաշվով Հայաստանի ուսուցչական ամբողջ համայնք է։
Ուսուցիչների շրջանում դժգոհությունները աստիճանաբար կուտակվել են՝ սկսած ատեստացիաներից, վերջացրած դպրոցները փակելով ու դասագրքային աղետով։ Ռեժիմը խնդիր ունի ուսուցիչների աչքը վախեցնելու։ Ընդ որում Նիկոլին պետք էր վախեցնել նույնիսկ նիկոլական ուսուցիչների աչքը։
Ընդ որում համոզված եմ, որ հենց այսպես՝ երեխաներին սարսափեցնելով այդ գործողությունն իրականացնելը հատուկ է արվել, որպեսզի թեման առավել մեծ արձագանք ստանա և հնարավորինս շատ մարդու հասնի։ Մեղսագրվող հանցանքը նույնպես ընտրվել է այնպիսին, որ միանգամից կատաղի վեճեր առաջացնի։
Կոնկրետ դպրոցում էլ նաև տնօրեն փոխելու խնդիր է դրել ռեժիմը և սա առաջին անգամը չի լինի, որ վախեցնելով ու ոստիկանությամբ միջամտությամբ լինի այդ փոխելը։
Ինձ զարմացնում է, որ նույնիսկ ընդդիմադիր մեկնաբաններ եղան, որ միանգամից ու անվերապահորեն ընդունեցին ուսուցչի մեղքը ու սկսեցին պաշտպանել ԱԱԾ-ի «կոշտ գործողությունները»՝ ըստ էության արդարացնելով ու նորմալիզացնելով օկուպացիոն ռեժիմի ուժի ցուցադրության ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։
Փաստորեն, ռեժիմի՝ 6,5 տարի անընդմեջ ստելուց հետո էլ որոշ ընդդիմադիրներ շարունակում են հավատալ նիկոլական ԱԱԾ-ի հաղորդագրություններին։
Շեշտեմ. ես չեմ բացառում, որ ուսուցիչն իսկապես հանցանք է գործել, բայց, կրկնեմ, որ ԱԱԾ-ի գործողությունները հանցանքը կասեցնելուն չէին ուղղված, այլ ուժի հերթական ցուցադրությունն էին հանրության և, մասնավորապես, ուսուցիչների համար»։