▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ է Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով.«Ժամանակ»

««Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է, բերման են ենթարկել 3 անձանց եւ առգրավել նավակ, որոնցով գյուղացիները փորձել են տեղի լճում ձուկ որսալ», - երեկ «Ժամանակին» տեղեկացրեց գյուղի բնակիչ Աշոտ Իրիցյանը՝ հիշեցնելով, որ գյուղացիները ձկնորսություն չեն կարողանում կատարել համայնքում իրենց համագյուղացի՝ ՀՀ Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով:

 

Վերջինիս հիմնադրած «Լճեր» ընկերությունը 2010-ին արտոնագիր էր ստացել, որով տրվել է Տաբածղուր լճում ձուկ որսալու առաջնային իրավունք: Գյուղացիների պնդմամբ՝ այդ իրավունքը Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը ստացել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին