▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարիսա Ալավերդյան. ԵՍ ԳԻՏԵԻ ու Ի ՍԿԶԲԱՆԵ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷԻ

«Ազատ դեմոկրատներ» - «Ժառանգություն» կուսակցությունների միջև ծագած խնդրի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է 4-րդ գումարման Ազգային Ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ:

-Տիկի՛ն Ալավերդյան, Դուք, ի սկզբանե, դեմ էիք վերոնշյալ կուսակցությունների միավորմանը, ինչու՞ էիք դեմ, արդյո՞ք կանխատեսել էիք դեպքերի նման զարգացում:

-Այո՛, կանխատեսում էի լուծարումը. Ճիշտ չէր այդ կուսակցությունների միավորումը, բայց ոչ այնքան մարդկային ռեսուրսի պատճառով, հեղինակությունն այստեղ երկրորդային և երրորդային դեր ունի, գլխավորը երկու կուսակցությունների գաղափարների տարբերությունն է: Իմ կարծիքով` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Ժառանգության» գաղափարները կիսող կուսակցություն չէ: Ուստի, սպասվում էր լուծարումը:

-Դուք նշեցիք, որ չէիք ցանկանում «Ժառանգության» կողքին տեսնել «Ազատ դեմոկրատներին», այդ դեպքում ում կցանկանաք տեսնել «Ժառանգության» համախոհների շարքում:

-Միայն քաղաքացիական խմբերին եմ տեսնում «Ժառանգության» կողքին, նրանց, ովքեր կարևորում են գաղափարական հաղթանակը:

-Ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը պատրաստվում նախագահական ընտրություններին:

-Ես նվաճում կհամարեմ, եթե «Ժառանգություն»-ը մտնի պայքարի մեջ, մտնի առողջ ուժերի համախմբման, կամ ինքը լինի համախմբված խմբավորման մեջ և կարողանա հիասթափությունից դեպի սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչել. դա կլինի ամենամեծ հաղթանակը: Սակայն շատ կուսակցությունների մոտ հաղթանակը ասոցացվում է պահի բերկրանքի հետ, իսկ նախագահական ընտրությունները ֆուտբոլային խաղեր չեն. Պետք չէ գոլ խփել ու հաղթել:

-Հարցս ուղղում եմ ոչ որպես «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Լարիսա Ալավերդյանին, այլ պարզապես ՀՀ քաղաքացի Լարիսա Ալավերդյանին, կցանկանա՞ք նախագահի պաշտնում տեսնել «Ժառանգության» թեկնածուին:

-Միանշանակ այո, կցանկանամ ՀՀ նախագահի պաշտոնում տեսնել նման գաղափարներով օժտված քաղաքական գործչի, բայց իրական չեմ համարում «Ժառանգության» հաղթանակը նախագահականում:

-Ի՞նչ առավելություն ունի «Ժառանգություն»-ը այլ կուսակցությունների նկատմամբ:

-Ամենակարևոր առավելությունն այն է, որ «Ժառանգությունում» քրեաօլիգարխներ չկան:

-Հավատու՞մ եք, որ նախագահական ընտրությունները արդար են լինելու:

-1993 թվականից հետո Հայաստանում արդար ընտրություններ չկան, որովհետև չկա քաղաքացիական վստահություն. ի վերջո, մեր երկրում բացակայում է լրջությունը, պետք է լրջորեն վերաբերվել ընտրություններին, շահել մարդկանց վստահությունը և չհիասթափեցնել վերջիններիս:

Հարցազրույցը` ՍԵԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին