Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, թե «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալությունը առաջին հերթին ձեռնտու էր Նիկոլի հակառակորդներին՝ ընդդիմությանը, որպեսզի էլի քաղաքական հարվածներ հասցնեն Նիկոլին։
Հաշվի առնելով, թե ինչքան միամիտ ու պարզունակ են ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, ապա ամեն ինչ շատ արդար է։
Երբ ես ասում եմ՝ մի հավատացեք Լապշինին, ես ճանաչում եմ նրան, նա թշնամու գործակալ է և միաժամանակ Նիկոլի խամաճիկ, նույն ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ արձագանքում են, թե դա Հոխիկյան-Լապշին կռիվ է, և Հոխիկյանը խանդի տեսարաններ է սարքում, որ «Արցախ» գոռացող Լապշինին ձեռքերի վրա են տանում Հայաստանում գործող բազմաթիվ ընդդիմադիրներն ու Սփյուռքի գործիչները։
Ընդդիմության այդ հատվածի պարզունակությունն այն է, որ այստեղ խնդիրը Հոխիկյան-Լապշին կռիվը չի։ Ես թքած ունեմ Լապշինի վրա։ Խնդիրն իմ երկրի անվտանգությունն է, որը կասկածի տակ է դրվում նույն թուրքի ագենտի միջոցով, իսկ այդ պարզ բանը չեն հասկանում նույնիսկ այդ ընդդիմադիրները, անգամ ամեն ինչ կորցրած բազմաթիվ Արցախցիներ։
Արդար է։ Ստանում եք այն, ինչի արժանի եք»։
«Լապշինը թշնամու գործակալ է և Նիկոլի խամաճիկը»․ Նաիրի Հոխիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet