Լալային նեղել էին, բայց ինքը մաքուր մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկը, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Մարդկանց առիթ է պետք, մարդու վրա հարձակվելու: Ես Լալային սիրում էի հարազատիս պես:Աշխատանքի մեջ եթե կոլեկտիվդ լավն է լինում, դու քեզ զգում ես ընտանիքում: Իսկ եսՙ Լալան, Հրանտը լավ կոլեկտիվ էին: Շատ հուզված եմ, որ Լալայի ձայն էլ այլևս չեմ լսելու: այն էներգիան, որ այդ տարիքում Լալայի մեջ կար,անհնար է պատկերացնել: Հայաստանում պետք է իր հետ հաղորդում նկարեի, չստացվեց »,-նշեց նա:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝