▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լադիմիր Լադիմիրիչին ասվե՞լ է՝ քանի տոկոսով է աճել թմրամոլությունը, ծայրահեղ աղքատների քանակը, պարգևավճարները»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, երբ Լադիմիր Լադիմիրիչին հաշվետվություն է տրվում, որ ՀՀ ՀՆԱ-ն աճել է «դվենադցած տոչկա աձին»-ով, ասվե՞լ է, թե քանի տոկոսով է աճել թմրամոլությունը և քանի տոկոսով ՝ խաղամոլությունը: Իսկ մի գուցե ճիշտ կլիներ նշել, թե քանի տոկոսով է աճել հայերի արտագաղթը և քանի տոկոսով է ավելացել ռուսների ներգաղթը Հայաստան: Քանի տոկոսով է աճել իշխանավորների անձնական բարեկեցությունը և քանի տոկոսով` ծայրահեղ աղքատների քանակը, ինչքան է կազմում սննդի և առաջնային օգտագործման ապրանքների գնաճը, և որքան է աճել ազգընտիրների պարգևավճարները:
ՄԻՆՉԵՎ ՔԻՇՆԵՎ ՄՆԱՑ 5 ՕՐ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին