▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կտեսնենք, թե ով ում ծնկի կբերի.Արաբո ջոկատի հրամանատար

«Անդորրը ժամանակավոր է, իսկ թե սրան ինչ կհաջորդի` դժվար է ասել, քանի որ ոչ մի անգամ չկարողացանք հաստատուն կերպով խաղաղություն հաստատել: Խաղաղությունը վաստակում են, ոչ թե պայմանավորվում: Սոչիի հանդիպումից հետո Ալիևը մնացի իր կարծիքին, Սերժ Սարգսյանը` իր»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  խոսելով Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների մասին՝ ասաց  Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նա  իրավճակը փոխելու  համար կարևորեց այն մարդկանց տեղ տալը, ովքեր կարող են օգնել, ինչ-որ բան փոխել: «Պետք է ամեն մարդուն իր տեղը նստացնել, որպեսզի չփորձեն իրենց չարածով ազդեն եւ վնասեն մեր հայրենիքի անվտանգությունը։  Հայաստանի վիճակն է մեղավոր, որ այսօրվա վիճակով ունենք լկտիացող հակառակորդ»,-ասաց  նա:

Իսկ ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածին, բանախոսն ասաց, որ մենք գերիներին այդպես չէինք ստորացնում, դա անում են վախկոտ մարդիկ, ովքեր ուզում են ցույց տալ, թե իրենք կայացած են, իսկ, երբ պատերազմ լինի, նրանք սահմանին մոտ չեն գա:

«Այդ ժամանակ կտեսնենք, թե ով ում ծնկի կբերի»,-նկատեց Մանվել Եղիազարյանը:

«Անդորրը ժամանակավոր է, իսկ թե սրան ինչ կհաջորդի` դժվար է ասել, քանի որ  ոչ մի անգամ չկարողացանք հաստատուն կերպով խաղաղությունի հաստատել: Խաղաղությունը վաստակում են, ոչ թե պայմանավորվում: Սոչիի հանդիպումից հետո Ալիևը մնացի իր կարծիքին, Սերժ Սարգսյանը` իր»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  խոսելով Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների մասին՝ ասաց  Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա  իրավճակը փոխելու  համար կարևորել է այն մարդկանց տեղ տալը, ովքեր կարող են օգնել, ինչ-որ բան փոխել:«Պետք է ամեն մարդուն իր տեղը նստացնել, որպեսզի չփորձեն իրենց չարածով ազդեն եւ վնասեն մեր հայրենիքի անվտանգությունը։  Հայաստանի վիճակն է մեղավոր, որ այսօրվա վիճակով ունենք լկտիացող հակառակորդ»,-ասաց  նա:
Իսկ ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածին, բանախոսն ասաց, որ մենք գերիներին այդպես չէինք ստորացնում, դա անում են վախկոտ մարդիկ, ովքեր ուզում են ցույց տալ, թե իրենք կայացած են, իսկ, երբ պատերազմ լինի, նրանք սահմանին մոտ չեն գա:
«Այդ ժամանակ կտեսնենք, թե ով ում ծնկի կբերի»,-նկատեց Մանվել Եղիազարյանը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին