▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրտսեր հրամանատարի աղոթք

Ամենազո´ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի´ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար: Օգնիր ինձ անսայթաք ճանապարհով առաջնորդելու իմ եղբայրներին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Փառք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյանս հավիտենից:

Աղբյուրը` ter-hambardzum.net/archives/9532

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին