Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումը միանշանակորեն պետք է դատապարտել և համարել անպաշտպան լրագրողներին սպանդի ենթարկելու ծայր աստիճան ստոր գործողություն:
Բայց պետք է նաև ի նկատի ունենալ, որ հավատացյալ մահմեդականի համար իսլամը, որպես կանոն, ոչ թե զուտ կրոն է, այլ ամենօրյա կենսակերպ, ուստի իսլամը կամ նրա մարգարեին և սրբությունները ծաղրելը կարող է դիտարկվել ուղղակի ոտնձգություն մահմեդականի կյանքի մի կարևոր հատվածի հանդեպ՝ սրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:
Խոսքի ազատությունը անբեկանելի և կարևոր արժեք է, բայց կարծում եմ, կրոնական սրբությունները այն ոլորտը չեն, որտեղ կարելի է անսահման ազատություն տալ ծաղրին:
Լուսանկարում` ծաղրանկարիչները «պատասխանել» են ֆրանսիական թերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությանը: