Օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը: Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածն Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Շ-ն է։ Պարզվել է նաև, որ Դավիթ Շ-ն նշված հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 20։30-ից մինչև ժամը 21։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում, անհայտ անձի կողմից: |
Կրկին կրակոցներ Երևանում. 29-ամյա երիտասարդը վիրավոր է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet