Վլադիմիր Պուտինի մտերմուհի, հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի
հերթական կոմիքսային լուսանկարն է հայտնվել համացանցում. Եթե առաջին կոմիքսի մակագրության բառախաղը հիմնված էր крем-ի/քսուկ/ և Крым-ի/Ղրիմ/ վրա, այս դեպքում ` բառախաղի հիմք են коляска-ն/օրորոց/ և Аляска-ն/Ալյասկա/:
Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումից հետո Ռուսաստանում կարծիքներ են հնչել, որ Կրեմլը պետք է ԱՄՆ-ից պահանջի հետ վերադարձնել Ալյասկա թերակղզին, որն ամերիկացիներին էր հանձնվել ցարական Ռուսաստանի օրոք: