▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած երկու կանանց կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։

Քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի և Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են, որտեղ է տեղի ունեցել դեպքը և այս պահին դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում: 

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող՝ «Krug»  մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կա կրակոցի հետքեր: 

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել է: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին