Մոսկվայում, ոստիկանության գործողությունների արդյունքում շրջափակվել է հայ մեծահարուստների հարսանիքի ավտոշարասյունը:
Ըստ Lifenews.ru-ի, հարսանեկան ավտոշարասյանը ոստիկանական մեքենաների հետապնման ժամանակ` մեքենաներից հնչել են կրակոցներ:
Նշվում է, որ հարսը եւ փեսան այդպես էլ ԶԱԳՍ չեն հասել, այլ` տեղափոխվել են ոստիկանության բաժին:
Նշենք, որ մեքենաների վրա եղել են հայկական եռագույներ, իսկ մեքենաներից մեկի մեջ գտնվել է թմրանյութի խմբաքանակ: