▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով

Այսօր՝ հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի: 

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական պամություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին