▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿՐԱԿ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆԻՑ. Ի՞նչ է տեղի ունեցել «ՔԱՐՈԶԻ» ժամանակ և ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ԿՐԱԿԻՑ

Ներկայացնում ենք Միացյալ Երիտասարդական  Լիգայի հերթական հայտարարությունն` աղանդավորական շարժումների մասին.

Վահան և Վահագ Պողոսյանները, ինչպես հայտնի է, ունեն սեփական աղանդ-բիզնեսը, ովքեր մարդկանց հասցնելով մտախավարման, կարողանում են համոզել շատերին, իբր ունեն գերբնական ուժ:
 Youtube.com  կայքում հայտված տեսահոլովակը, որում մասնավորապես այդ <<պատվելին>>, ասելով <<կրակ Հիսուսի անունից>> , ձեռքի շարժմամբ վայր են գցում մարդկանց, սուտ է:
Միացյալ Երիտասարդական Լիգան ստանալով բազմաթիվ տեղեկություններ այդ աղանդի և դրա ղեկավարների մասին, ձեզ է ներկայացնում այդ տեսահոլավակից վերցված նկար, որում <<պատվելին>> վայր է գցում իր, աներոջ որդու կնոջը` Կարինե Քորօղլանյանին:
Բացի այդ, Արթիկի այդ աղանդի ղեկավար Սլավիկ Քորօղլանյանը իր զոքանչին <<զոհաբերում>> է հանուն <<հիստերիայի>>:
Հարգելի հայրենակիցներ, այդ աղանդը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, միայն փորձում է խաբեության միջոցով ձեզ ներգրավվել իրենց շարքերը:
ՄԵԼ-ը հորդորում է բոլորին, հեռու մնալ այդ անձանցից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին