Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Հայաստանի 35 համայնքներում դեկտեմբերի 14-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի եւ 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Չարենցավանում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էր՝ Կոտայքի նախկին մարզպետի որդին:
Ընտրություններին 21 հազար 938 քաղաքացիներից մասնակցել է ընդամենը 9 հազար 40-ը, որոնցից էլ 9096-ը ձայնը տվել է միակ թեկնածուին:
Նույն մարզի Քաղսի համայնքում թեկնածուները 2-ն են եղել՝ Սահակ Ալեքսանյանն ու Սեդրակ Դավթյանը: Ձայների գերակշռող մեծամասնությամբ այստեղ հաղթել է Սահակ Ալեքսանյանը՝ ստանալով 1052 ձայն:
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել եւ գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել եւ գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու: