Այսօր հաղորդավար Գոռ Պետրոսյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Նրա կինը՝ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով ամուսնուն:
«Ծնունդդ շնորհավո՜ր, Գոռ: Կուզեի՝ քո տեսակը մեր երկրում մի քիչ շատ լիներ, կուզեի` հայ տղամարդը մի քիչ ավելի շատ ունենար քո սկզբունքայնությունից, կուզեի քո սրտացավությունն ու նվիրվածությունը մի քիչ վարակիչ լինեին, կուզեի քո հավատարմությունն ու սիրելու անմնացորդ կարողությունը կրկնօրինակելու ենթակա լիներ: «Գոռի պես»-ն ինձ համար չափանիշ ա...շատերի համար ա չափանիշ:
Ուզում եմ՝ առողջ լինես, պահպանես ունեցածդ ու շուտ գաս տուն»: