▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում թալանել են հայտնի գործարարներից մեկի տունը․ առևանգել են նրան պատկանող «Porche Panamera»-ն

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Ա.Հ.-ից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գյուղից գողացել են իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:

Գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում Ա.Հ.-ն հայտնել է, որ մոտ 2 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան հետնամուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և տանից հափշտակել ոսկյա զարդեր՝ մոտ 1.5 մլն ՀՀ դրամ և ապակյա տարաներով լցված 500 ՀՀ դրամանոց մետաղադրամներով պահոցը (կասսան):

Տարել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի բանալին, իսկ տան դիմացից իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին