▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում 25-ամյա տղան ինքնասպան է եղել 20-ամյա տղայի համար

Նոր մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստից:

Ինչպես գրում է  Շամշյան.com կայքը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բարոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ Սարալանջ թաղամասի թիվ 6-րդ դպրոցի բակում տեղադրված «տուռնիկից» երիտասարդ տղա է կախված:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ պարզել է, որ կախված երիտասարդը Կոտայքի մազի բնակիչ, 25-ամյա Հ. Հ.-ն է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բակում հավաքվածները պատմել են, որ տղայի ինքնասպանության պատճառն այն է եղել, որ Հ. Հ.-ն սիրահարված է եղել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Ս. Ս.-ին, ում էլ «Օդնոկլասնիկի»-ով նամակներ է ուղարկել և ցանկություն հայտնել հանդիպել: Սակայն ստացել է մերժումներ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական մարմինը հայտնաբերել է նաև ինքնասպան եղածի համակարգիչը և պարզել է, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին