▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս վարդապետի համար գլխավորն ինքնափիառը և ինքնագովազդն է

Իսկ ինչով է առավել Կոմիտաս վարդապետ Հովնանյանն իր կողմից հաճած քննադատության արժանացածներից, երբ մեկնաբանում է դերասանուհու «կղկղամանը»

Հաճախ կարելի է տեսնել առաքելական եկեղեցու այս սպասավորին քափ ու քրտինքի մեջ ազգայինի ու բարոյականի մասին խրատներ տալուց. նորմալ երևույթ է. հոգևորականը, այն էլ վարդապետը, իրավունք ունի դասեր տալու, խրատելու .... հիմք ընդունելով Աստվածաշունչն ու որպես ուղենիշ իր առաջ ունենալով Հիսուսին: 

Այս հարցում, վարդապետը միանշանակ կաղում է. եթե չասենք այս իմաստով «չոլախ» է: Ի՞նչ է նշանակում մեկնաբանել ոմն մի դերասանուհու կիսամերկ լուսանկարները, անդրադառնալ վերջինիս հետույքային ցելյուլիտին այն բնորոշելով որպես «ճմրթված»: Ով է վարդապետ Հովնանյանին այդ իրավունքը տվել: Թեև ինքը պետք է խորհուրդներ տա, սակայն այս անգամ մենք խորհուրդ կտանք. թող բացի Աստվածաշունչը, ծայրեիշայր ուսումնասիրի Հիսուսի երկրային կյանքն ու գործունեությունը և տեսնի` կա մի տեղ, մի հատված, որտեղ Հիսուս հանդես գար Կոմիտաս վարդապետի կեցվածքին գոնե շատ հեռու հեռավոր աղերսներ ունեցող կեցվածքով:

Նույնիսկ բացահայտ մեղավոր կնոջ համար Հիսուս ասաց մոտավորապես այս խոսքերը. «Ով անմեղ է, թող առաջինը քար վերցնի` նրա վրա նետելու համար». Կոմիտաս վարդապետն ասում է` «նստատեղ կղկղաման ու ցելյուլիտ»: Լավ, եթե վարդապետն ուզում էր խրատել-խոսել աղջկա հետ, բացատրել, որ չի կարելի հարիր չէ հայ աղջկան նման լուսանկարները հանրայնացնելոը կամ առհասարակ ունենալը, ապա դրա համար ասենք կարող էր չէ զանգել Արմենիա Հեռուստաընկերություն, ներկայացնել իր մտահոգությունը, վստահ ենք Արմենիան կլսեր վարդապետին ու ընթացք կտար նրա խոսքին, հանդիպում նշանակեր աղջկա հետ կամ Հայորդաց տանը կամ հեռուստատեսությունում, գնար ու անձնական խոսքով ու զրույցով իր առաքելությունը աներ, որպես հոգևոր հայր ու խրատատու և ոչ թե հանրային ֆեյսբուքյան հարթակում հանդես գար անիմաստ ու տհաճ գրառումներով, փորձեր իր արևին այդ աղջկան անարգանքի սյունին գամել, հետո էլ դառնար հանրային քննարկման առարկա:

Այս դեպքում արդեն որևէ մեկը կարող է կասկածել որ Կոմիտաս վարդապետի համար գլխավորը սեփական ինքնափիառն է, ինքնագովազդը, և ոչ ամենևին հոգևորականի առաքելությունը: Չենք ուզում մտածել, որ Կոմիտաս վարդապետի գրածի մեջ պարունակած մաղձը վկան է այն բանին, թե` «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է ու թթու»: Բա էլ ուր մնաց վարդապետի ազգայինը, բարոյականն ու քրիստոնեականը, ուր մնաց սրբազան Արարատյան երկիրը, հայրենի հողն ու մնացած կատոգորիաները, որոնք այդքան քրտնաջան կերպով շահարկում է Կոմիտաս վարդապետը ամեն պատեհ անպատեհ առիթի: Չի դուրս գալիս, որ իրականում այդ ամենը մի անուն ունի` ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ, ու վարդապետն առավել չէ իր քննադատությանն արժանացածներից. նույնիսկ նրանք են առավել, քանի որ անկեղծ են .... իսկ ինքը` ոչ:

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին