Փետրվարի 24-ին՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում հանձնարարել էր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքում կահավորել շուրջօրյա գործող տեսախցիկներով:
Այսօր արդեն այդ տեսախցիկները տեղադրված են և նրանց աշխատանքին կարող եք հետևել` այցելելով www.myYerevan.am կայքի «Երևան քաղաքի առցանց տեսախցիկներ» բաժին։