Henaran.am-ը գրում է, որ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանն իրենց հետ զրույցում ասել, որ տրանսվիստիտները տեղափոխվել են կոմայգուց, քանի որ քաղաքապետարանի դիմացի այգում լուսավորությունը շատացել է.
«Մենք շարունակում ենք վերահսկել այգու տարածքը, սակայն ոչ մի ժամի միասեռականները չեն նկատվում այգում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հիմա նրանք կանգնում են Եռաբլուրի տարածքում, ինչպես նաև մանկական երկաթուղում»:
«Մենք»-ի փոխնախագահը նկատեց նաև, որ իրենք նոր թիմ են հավաքում, որպիսի կարողանան վերահսկողություն սահմանել նաև հիշյալ վայրերում:
Կոմայգու տարածքը լքելու հիմնական պատճառը Սևան Աղաջանյանը համարում է քաղաքապետի նախընտրական խոստումը.
«Քաղաքապետը խոստացել էր բարեկարգել այգին: Մենք գիտեինք, որ այգին վարձակալած ՍՊԸ-ի տնօրենը պիտի 4 միլիոնի ներդրում անելով` բարեկարգի մանկական այգին: Մենք դրան սպասում էինք մայիսին, սակայն արդեն դրական տեղաշարժ կա»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում