▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմայգու տնօրեն. Ես տրանսվեստիտների իրավունքների պաշտպանը չեմ. newsbook.am

NewsBook.am-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով` օրերս Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանվող «Շտապ օգնություն» սերիալի դրվագներից մեկը պատրաստվել է Կոմայգու տարածքում. նկարահանումների ժամանակ աշխատանքային խմբին է մոտեցել այգու տնօրեն Ստեփան Մինասյանը, ով հետաքրքրվել է, թե ի՞նչ է տեղի ունենում։ Խմբի ներկայացուցիչները հորդորել են նրան չանհանգստանալ, քանի որ նկարահանումները կատարվելու Շիրակ հյուրանոցի հատվածում, իսկ այգին՝ իր տրանսվեստիտներով հանդերձ, չի երևալու կադրում։

Չնայած դրան` այսօր NewsBook.am-ին ահազանգել է տրանսվեստիտներից մեկը, ով նշել է, թե իրենց իրավունքները այգու տարածքում պաշտպանված չեն, չնայած, որ իրենք «մուծվում» են համապատասխան շրջանակներին։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը,  զրուցակիցը չի պատասխանել։  Ահազանգողի խոսքով` նրանց նկատմամբ անցորդների կողմից պարբերաբար սպառնալիքներ են հնչում, գործն երբեմն հասնում է քաշքշուկի, իսկ այգու տնօրինությունը ձեռքերը ծալած նստում է:

Այգու տնօրենն էլ  կայքի հարցին ի պատասխան  արձագանքել է․ «Ես իրենց իրավունքները պաշտպանող չեմ, ճիշտ հասցեով չեք դիմում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրն կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին