▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմանդոսը գոհ է հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետների՝ իր կոչին արձագանքներից.«ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ մեզ հետ զրույցում գեներալ-մայորն ասաց, որ գոհ է արձագանքներից, իրեն անընդհատ զանգում են։ «Նույնիսկ ուսանողներ են եկել ինձ մոտ, իրենց աջակցությանն են առաջարկում։ Կամաց-կամաց հավաքվում են»,– ասաց Կոմանդոսը։ Մեր հարցին, թե հավաքվելուց հետո ո՞րն է լինելու առաջին քայլը Տեր-Թադևոսյանը կատակով պատասխանեց ցույց տալու համար, որ այս պահին չի ցանկանում ոոևէ բան հրապարակայնացնել։ Նա հրաժարվեց հրապարակի նաև իրեն միացողների անունները։ Հիշեցնենք, որ հրապարակավ արդեն մի քանի հայտարարություններ հնչել են Կոմանդոսի նախաձեռնությանը միանալու մասին։ Մասնավորապես. Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը, ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին