▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը բռնաբարողին և սպանողին թաղել են ողջ-ողջ

Բոլիվիայում գյուղացիները դաժան հաշվեհարդար են տեսել բռնաբարության և զոհին սպանելու մեջ կասկածվող  17-ամյա  պատանու նկատմամբ: Նրանք ուղղակի տղային գցել են գերեզմանի փոսի մեջ և ողջ-ողջ թաղել: Այս մասին հաղորդում է «delfi.lv» կայքը՝ հղում անելով տեղական «La Razon» թերթին:
 
Կալկեչակ գյուղի 17-ամյա բնակչի նկատմամբ իրականացված հաշվեհարդարին մասնակցել է 200 տեղացի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է «Sky News»-ը՝ հղում անելով Բոլիվիայի ոստիկանությանը:
 
Ողջ-ողջ թաղված Սանթոս Ռամոսին գյուղացիները կասկածել են 35-ամյա Լինդրա Արիաս Ջանկոյին բռնաբարելու և սպանելու մեջ: Կնոջ թաղման արարողության ժամանակ, ամբոխը բռնել է պատանուն, կապկպել ու նետել այն փոսի մեջ, որտեղ մինչ այդ իջեցվել էր դագաղը: Միայն դրանից հետո է գերեզմանը ծածկվել հողով: 
 
Ինքնադաստանը ոստիկանության և դատախազության կողմից չխոչընդոտելու նպատակով՝  գյուղացիները փակել էին գյուղ տանող ճանապարհը:
Աղբյուրը`  «Փաստինֆո»
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին