▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսամերկ կանայք և կնանման տղամարդիկ․ հանրայինը սերունդ է փչացնում

Պոլիտիկ․am-ը գրում է․ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին պահվող Հանրային հեռուստաընկերությունը ամիսներ առաջ հայտարարեց նոր հեռուստաալիք ստեղծելու մասին․ «Նոր ձևաչափեր, նոր բովանդակություն, նոր մտքեր, ՆՈՐ ԱԼԻՔ. Հանրայինը փորձարարական լաբորատորիա է ստեղծում երիտասարդների համար: Գործելով դասական հեռուստատեսության կանոններից դուրս՝ երիտասարդներն ազատ են ստեղծագործել և իրականություն դարձնել իրենց համարձակ գաղափարները»,- ասվում է հեռուստաալիքի ստեղծման մասին «ավետող» հաղորդագրությունում:


 

«Նոր ալիք» կոչվող այս հարթակի գրեթե բոլոր թողարկումները ոչնչի մասին են կամ ավելի շուտ մարդու ամենացածր՝ մարմնական պահանջմունքների մասին։ Հեռուստաալիքի եթերում կիսամերկ կանայք են և կանացի հագուկապով կենսաբանորեն արական սեռի ներկայացուցիչներ։ Երիտասարդության համար կրկնօրինակման արժանի կերպարներ են ներկայացվում Տիկ-տոկ հարթակի էժանագին վիդեոնյութերով հայտնի դարձածներին։
 

Շատերին կարող է թվալ, թե սա դիտումների հետևից վազող հերթական նախագիծն է, որն արվում է հանրության միջոցների հաշվին, բայց իրականությունը լրիվ այլ տեղում է։ Հայաստանի առանց այն էլ կիսախախուտ հասարակության ամենաակտիվ հատվածին՝ երիտասարդությանը դարձնում են ամենացածր պահանջմունքներով ապրող մի բիոզանգվածի, որտեղ առաջնային է սեքսը, ուտելիքը և հագնելիքը։ Հայաստանի այսօրվա իշխանությանը հենց այս տիպի երիտասարդություն է պետք, որը չունենա հայրենիքի զգացում, հազարավոր կիլոմետրերով հեռու մնա քաղաքական որոշումներից և թքած ունենա պետության ապագայի վրա։ Նախորդ իշխանություններն էլ այս իմաստով զգալի աղետալի քաղաքականություն էին վարում և իրավիճակի հանգուցալուծումը եղավ ՔՊ-ի նման անդեմ, անսեռ միավորի իշխանության գալը։ Մնում է միայն պատկերացնել, թե Փաշինյանի իշխանության այս որակի դաստիրակություն ստացած երիտասարդությունն ում է բերելու իշխանության։ Վախենալու են այդ պատկերները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին