|
«Արմլուր»-ը գրում է,որ կայքի տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինությունը, որտեղից 2 քաղաքացի վայր են ընկել, և նրանցից մեկը մահացել էր, պատկանում է իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին։ Ի դեպ, ավելի վաղ «Հետք»-ը հրապարակել էր, որ իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին։ Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքը ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։ «Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ 2021 թ-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։ Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։ Դիտեք նաև՝ |
Կիսակառույցը, որում տեղի է ունեցել ողբերգական դեպքը, պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


