▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրո Մանոյանը վերջապես ամուսնանում է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը վերջապես ամուսնանում է: Մեր տեղեկություններով, հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ։ Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որեւէ տեղեկություն տալ։ Մեզ հաջողվեց միայն պարզել, որ հարսանիքին հրավիրվել են հիմնականում ՀՅԴ անդամներ։

Ի դեպ, մենք ինտերնետում փնտրեցինք պարոն Մանոյանի կենսագրությունը, սակայն պարզվեց՝ դաշնակցականներն իրենց կենսագրական տվյալները եւ հատկապես ծննդյան տարեթիվն էլ են գաղտնի պահում այն չկար անգամ նրա կայքէջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին