▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը «սավոկի փոշին» շպրտել է «կազյոլ» ամուսնու դեմքին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիգոր Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: 32-ամյա Գրիգորին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գրիգոր Գ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ իրենք բնակվել են զոքանչի գնած տանը, իրենց երեխան կրել է կնոջ ազգանունը: Կինը չի աշխատել, կնոջ մայրը դստերը նոթբուք է նվիրել: Ինքը կնոջ վարքագծից ելնելով՝ սկսել է կասկածել, որ նա դավաճանում է իրեն:

Պարզել է, որ կինը համացանցի միջոցով ծանոթացել է մի տղայի հետ: Կինը առավոտից մինչեւ ուշ գիշեր համակարգչի առաջ է եղել: Ինքը կնոջ հեռախոսի մեջ կարդացել է սիրային բնույթի նամակներ: Պարզել է այն տղայի անձը, ում հետ կինը ծանոթացել էր, ում հաղորդագրություններ էր գրել:

Ինքը հեռախոսով խոսել է այդ տղայի հետ, ասել է, որ նա հեռու մնա իր կնոջից, ընտանիք է քանդում:

Ինքը մշտական աշխատանք չի ունեցել, մասնավոր շինարարական աշխատանքներ է կատարել Երեւանում: 2013 թվականի դեկտեմբերի 14-ին վերադարձել է իրենց բնակավայր:

2014 թվականի փետրվարի 26-ին ընտանիքով ու իրենց բարեկամուհու հետ գնացել են խաշ ուտելու: Օղի չեն խմել: Ցերեկն իրենց տուն է եկել քենակալը, մի-մի բաժակ օղի են խմել:

Երեկոյան տանն են եղել ինքը, կինը, իրենց որդին ու բարեկամուհի Թ.-ն, որ հյուր էր եկել իրենց տուն:

Կինն ու բարեկամուհին համակարգչով նամակներ են գրել իրենց ընկերուհիներին, ազգականներին:

Ժամը 22-ի սահմաններում ինքը կնոջն ասել է. «Մի հատ տեղը բացի, պառկեմ»: Կինը անկողինը չի բացել, ասել է. «Ե՞րբ պիտի օրերը տաքանան, որ նորից գնաս Երեւան»:

Այդ պատճառով իրենց մեջ լեզվակռիվ է սկսվել: Կինը վիրավորել է իրեն, անվանել է անինքնասեր, անտեր շուն: Նա ցանկացել է զանգել մորը, ինքը հեռախոսը վերցրել է նրա ձեռքից, տվել է բարկամուհուն:

Կինը գոռացել է իր վրա, որ հեռանա, ասել է, թե չի ցանկանում իր հետ ապրել: Ինքը հանգստացրել է նրան:

Վեճը շարունակվել է խոհանոցում: Կինը «սավոկի միջի փոշին շպրտել է» իր դեմքին, բերել է երկար դանակը, կոթից բռնած մեկնել է իրեն ու ասել է. «Տիա խփի ինձ»:

Ինքը բռնել է դանակի շեղբից, քաշել է իրեն, վնասել է իր մատները, դանակը դրել է սեղանին: Բարեկամուհին տեսել է դա:

Կինը չի հանգստացել, նորից ասել է, թե պիտի բաժանվեն, անպատվել է իրեն, ասել է. «Ելի ս… եղի, հեռախոսս էլ տուր, անտեր շուն, թքեմ վրեդ»: Նա ձեռքով խփել ու կոտրել է խոհանոցի դռան ապակին:

Դրանից հետո, ըստ ամբաստանյալի, ինքը ոչինչ չի հիշում: Հիշում է, որ արյուն է տեսել կնոջ պարանոցին, սթափվել է, դանակ է եղել իր ձեռքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին