▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին պատգամավորները Փարիզ սեմինարի էին մեկնել ամուսինների հետ

 

«Հրապարակ թերթ»-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն ու ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը դեկտեմբերի 16-19-ը եղել են սիրո քաղաք Փարիզում: Երկու պատգամավորները մասնակցել են մարդու իավունքների պաշտպանության թեմայով ինչ-որ սեմինարի, մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած սեմինարը մի քանի օր է տևել, սակայն պատգամավորները ներկայացել են միայն առաջին դասընթացին, այն էլ՝ մի քանի ժամով ընդամենը: Եւ դաա բնական է՝ չէ՞ որ պատգամավորները Փարիզ էին մեկնել իրենց ամուսինների հետ: Ճիշտ է, պատգամավորների ամուսինների տոմսերը ԱԺ բյուջեի հաշվին չի եղել, սակայն դա վրդովվեցրել է ԱԺ աշխատակազմին: Այս տարի ԱԺ-ն «պրեմիաների» հարցում ժլատություն է արել, տարեվերջյան 13-րդ աշխատավարձ չի լինելու. «Գումար չկա փորձագետներին պրեմիա տալու, իսկ դրան փող կա՞: Ճիշտ է, ամուսիններն իրենց հաշվին են մեկնել, բայց դա կապ չունի, իրենք էլ հո՞ իրենց հաշվին են գնացել».- ասաց մեր զրուցակիցը: Հիմա Փարիզ այցը մեղրամի՞ս էր, թե՞ գործուղում. այս հարցի պատասխանը ստանալու համար փորձեցինք կապ հաստատել և Էլինար Վարդանյանի, և Մարգարիտ Եսայանի հետ, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին՝ երեւի հետփարիզյան տրամադրությունների մեջ են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին