Մենք կազմակերպողը չենք, ֆինանսավորողն են․ ԿԳՄՍՆ—ն Սնուփ Դոգի անունը լսելիս ծիծաղում է, բայց տեղյակ չէ համերգի ժամկետից
«Չեմ կարող ասել, թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը, որովհետև կրթության, գիտության և սպորտի նախարարությունը չի կազմակերպում այդ համերգը, մենք ընդամենը հանդիսանում ենք ֆինանսավորող կողմը»,-ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «Սնուփ Դոգի համերգի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, ե՞րբ է տեղի ունենալու»։ «Մենք այդ համերգը կազմակերպող ընկերությունից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով իրենք բանակցություններ են վարում այդ օրերի շուրջ։ Կա՛մ կհամաձայնեցնեն այդ օրը, կա՛մ, եթե չհամաձայնեցնեն երգչի հետ, և համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, և բոլոր գումարները կվերադաձվեն»,-հավելեց Անդրեասյանը։