▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ «նախարարները» հանդիպել են սրճարանում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` 2 օր առաջ երեւանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»` Արմեն Աշոտյանի եւ Լեւոն Մկրտչյանի միջեւ, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին:

 Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը». Մկրտչյանը խոստացել է կադրային «չիստկա» չանել: Թեեւ «դաշնակների տարած, դաշնակների բերած» Աշոտյանը ժամանակին բավականին կադրային փոփոխություններ է արել՝ աշխատանքից ազատելով մի շարք կարեւոր պոստեր զբաղեցնողների, օրինակ՝ բուհերի վարչության պետին:

Այժմ նախարարությունում ուրախ են, որ աշոտյանական էպոխան վերջացավ՝ ՀՀԿ թիմը կմաքրվի ԿԳՆ-ից: Ընդ որում, նախարարները, որպես կանոն, ձեռք են տալիս միջին օղակներին, որոնք թեեւ քաղծառայողներ են, բայց անպաշտպան, իսկ փոխնախարարները նշանակվում են նախագահի կողմից: Այնպես որ, ԿԳՆ-ն դեռ տեւական ժամանակ ձեւով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական «կառույց» կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին