▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոն վարչական շենքի դիմաց հանկարծամահ է եղել դերասան Հովիկ Վանյանը

Այսօր՝ մարտի 7-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում, Կենտրոն վարչական շենքի դիմաց, հանկարծամահ է եղել մի տղամարդ:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Այվազյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հանկարծամահ է եղել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 65-ամյա Հովիկ Վանյանը: Տեղում են նաև մահացածի հարազատներն ու ընկերները:

3 ժամից ավելի տևեց, մինչև ժամանեց դիակ տեղափոխող բրիգադը և մահացածի հարազատների հարցին, թե՝ ինչու՞ եք ուշանում, նրանք պատասխանում էին, թե կանչերը շատ են, ինչը, կարծում ենք, պետք է մտահոգի կառավարությանն ու պատկան մարմիններին, որպեսզի ավելացնեն դի տեղափոխող բրիգադների քանակը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը դերասան է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին