«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած ՔՊ վարչության անդամ, որպես չեզոք պաշտոնյա, այժմ կազմակերպում է Երևանի ավագանու ընտրությունները։ Հավելենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի կողմից հաշվառված շինությունը, մեկ հողատարածքին ամրակայված անշարժ գույքը և հողամասը միանձնյա սեփականության իրավունքով է, իսկ մյուս հողամասը համատեղ սեփականությամբ։ Այսինքն, թե ում կողմից է նվիրատվությունը, անհայտ է։ Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել: ԿԸՀ նախագահի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 6 հազար դոլար և 335 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։ Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 181 հազար դրամ, որից 6 մլն 142 հազարը Ազգային ժողովի աշխատակազմից է, իսկ 3 մլն 39 հազար դրամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հովակիմյանը հանդիսանում է Հովակիմյաններ Ն.Մ. կազմակերպության 100% բաժնետեր։ Վահագն Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ըստ ամուսնու հայտարարագրի՝ անհատ ձեռներեց է, սակայն հայտարարագրում ոչ մի կետ նշված չէ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ կնոջ ձեռնարկությունը զբաղվում է մշակութային գործունեությամբ. մասնավորապես՝ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր կազմակերպման բնագավառում կատարվող գործունեությամբ։ Հովակիմյանն ունի երկու որդի, որոնց անունների առաջին տառերով էլ 2005 թվականին ստեղծել է կազմակերպությունը՝ «Հովակիմյաններ Ն.Մ.»։ Միսակ Հովակիմյանը Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում առաջին կարգի մասնագետ է։ Որդին հայտարարգրել է հոր մեքենան և 2 մլն 366 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որը աշխատանքի վարձատրություն է նույն գրասենյակից։ Հովակիմյանի հետ համատեղ բնակվող մայրը՝ Խանում Հովհաննիսյաանը, հայտարարագրել 1 մլն 95 հազար դրամ բանկային ավանդներ և 610 հազար դրամ կենսաթոշակ։ |
ԿԸՀ նախագահն անշարժ գույք և 2 հողամաս է նվեր ստացել, բայց գաղտնի է պահում՝ ումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet