Դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում Բաքվում անցկացված հանրահավաքից լուսանկար է հրապարակել եւ նշել. «Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու»։
Հովհաննես Ազոյանի այս գրառումը միանշանակ չի ընդունվել.
«Իմ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերն այսպես խեղաթյուրելը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն: Է՞ս է «նոր» Հայաստանի մտավորական խավը...»,-մասնավորապես գրել է լրագրող Հրանտ Սարաֆյանն այդ գրառման առիթով: