Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե. |
Թարմացված․ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ կրկին հանդես եկավ ելույթով. «Ընդունել ենք մի խումբ քաղաքացիների ու տվել պարզաբանումներ. հարցերի մեծ մասը սոցիալական էին: Բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որովհետև կարող են վտանգներ պարունակել»: Նա կոչ արեց արցախցիներին՝ սթափ լինել, զերծ մնալ սադրանքներից. «Ես երբեք չեմ հրաժարվել՝ հանդիպել, քննարկել. բաց ենք բոլորի համար: Խնդրում եմ բնակչությանը՝ հիմա ցրվել, զբաղվել առօրյա հոգսերով, ձեր խնդիրները պարզ են ու կրկնում եմ՝ առաջիկայում հանրային ձևով ստանալու եք պատասխանները: Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու համար պետք է միասնություն: Էն, ինչն օրինական պահանջ է, ձեր կողքին եմ, ինչն անօրինական է, չեմ կարող ներգրավվել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգենք ՀՀ-ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,- նշեց Շահրամանյանը:
*** ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զգում եք չէ՞` ոնց է կազմակերպված ձևով Նիկոլ Փաշինյանի անունը դուրս գալիս մեղավորների ցանկից: Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նայում եմ կադրերը: Սցենարը, մեծ հաշվով, պարզ է. Նիկոլը փորձում է Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «ռազբորկաների» հարց: Մարդն իշխանություն պահել, պատասխանատվությունից խուսափել է ուզում: Այն, ինչ արել է 44-օրյա պատերազմից հետո»: Դիտեք նաև՝ |
Թարմացված․ ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի մի խումբ արցախցիներ, այն, ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները»:
Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Մի քիչ տարօրինակ զուգադիպությու՞ն չէ։ Արցախի նախագահը ակնարկում է Հայաստանի իշխանության հետ խզված կապի մասին։ Համարյա սպառնում , որ վաղը ուղերձով ամեն ինչ կպատմի իրականության մասին ու...վդրուգ զարթնում են արցախցիները, ագրեսիվ միտինգով ներխուժում են Երեւանում Արցախի ներկայացուցչական շենք»։
Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես էսքան քնքուշ կարմիր բերետավոր դեռ չէի տեսել, էն էլ՝ լարված ու բռնություններով բողոքի ակցիայի ժամանակ։ Մե սիրալիր, անգամ «հարգելիս»-ով էին դիմում։
Թարմացված․ Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120 000 մարդու կյանք։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
Դիտեք նաև՝
Թարմացված․ Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թատրոն
Տարօրինակ ձևով լռած արցախցիները արթնացա՞ն։
Ամեն դեպքում արդեն մարդ զզվում է այս անազնվությունից ու խավարից, երբ ոչ մեկից բան չես հասկանա, ի՞նչ են արել»:
Թարմացված․ ArmLur-ի տեղեկություններով` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նշվում է, որ նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ, պետք է հրաժարական տա ու հեռանա: Նշվում է նաև, որ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։ Թարմացված․ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների այս ակցիան իրականում շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, անլրջացնել և շահարկումների թեմա տալ թե երկրի ներսում, թե դրսում: |