▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է Ծառուկյան-Սարգսյան հանդիպում. ՀՅԴ-ական պատգամավոր

CivilNet.am-ը գրում է. Փետրվարի 17-ին կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ի պատասխան  հարցին՝ արդյոք հանդիպումը կայացել է Հայ հեղափոխական դաշնակցության միջնորդությամբ, ԱԺ ՀՅԴ խմբկացության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ «իրենք ամեն ինչ արել են, որ ստեղծված իրավիճակում ելքեր գտնվեն, երկիրը չգնա խոր ցնցումների՝ հատկապես այս ժամանակաշրջանում»: Վարդանյանը ձեռնպահ մնաց հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններ անելուց՝ նշելով, որ «կողմերը, ամենայն հավանականությամբ, հանդես կգան հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:  Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին