«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Հայր մեր»-ն արտասանում է կիսատ-պոատ: Նշված տեսանյութը նկարահանվել է 2012 թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում «Հայր մեր»-ի մի հատված` «որպես և մենք թողումք մերոց պարտապանաց»: Տեսանյութի վերաբերյալ երեկ քահանաների կողմից կարծիք էր տարածվում, որ այն մոնտաժված է: Ապատեղեկատվությունը կանխելու նպատակով «Չենք լռելու»-ն տարածում է նույն պահի տեսագրությունը՝ արձանագրած այլ տեսախցիկով:
Կաթողիկոսի կիսատ-պռատ «Հայր Մեր»-ը՝ մեկ այլ տեսախցիկով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet