▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառքի հետևանքը

Asekose.am-ը երեկ ներկայացրել էր «Պայքար օրենք» ֆեյսբուքյան էջի տեղեկությունն այն մասին, թե Հրազդանի դատախազը բանկի աշխատակցի հետ հանցավոր համաձայնության են եկել և խարդախություն իրականացրել: Այսօր նույն ֆեյսբուքյան էջը ներկայացնում է դեպքի հետ կապված այլ մանրամասներ: Հիշեցնենք, նաև, որ ՀՀ դատախազությունից Asekose.am-ին ասել են, որ առաջիկայում դեպքի առիթով կներկայացնեն դատախազության պատշաճ արձագանքը:

Շատ հետաքրքիր մոտեցում է ցուց տվել Հրազդանի դատախազ Բաղյան Յուրան. երբ բողոքի դիմումը  ոստիկանության Հրազդանի բաժանմունք  ներկայացրել են Արմեն Լյովայի Մարտիրոսյանի կողմից խարդախության հետևանքով տուժված քաղաքացիները, չգիտես ինչու  դատախազն է որոշում կայացրել, որ տվյալ անձիք  ոչ թե տուժող են անցնում գործով, այլ այս պարագայում, նրանք ստացել են վկայի կարգավիճակ և տուժող է ճանաչվել  «ԱԿԲԱ Կրեդիտ ագրիկոլ» բանկը: Բայց ասեմ, որ «ԱԿԲԱ Կրեդիտ ագրիկոլ» բանկը   արդեն իր իսկ հասանելի գումարը տուժողներից ԴԱՀԿ ծառայության միջոցով ստացել է: Նշեմ նաև,  որ Արմեն Լյովայի Մարտիրոսյանի հետ կապված մեկ գործ չի եղել, նա իր աշխատելու կատարել է նմանատիպ շատ խարդածություններ, բայց ամեն անգամ  իր հարցերը կարգավորելով  իրավապահ մարմինների հետ ջրից մաքուր է  դուրս եկել:Դրանցից վառ օրինակներից է Հրազդան քաղաքի բնակիչ Առաքելյան Լիլիայի անվան տունն առանց իր իսկ իմանալու գրավադրել էր Հրազդանի ԱԿԲԱ Կրեդիտ ագրիկոլ բանկի Հրազդանի մասնաճյուղ և դրա դիմաց վերցրել էր գումար:Բայց ասեմ, այս գործը նույնպես Հրազդանի դատախազությունում չգիտես ինչու կարճվեց և Արմեն Մարտիրոսյանը ջրից չոր դուրս եկավ: Նաև ասեմ, որ Արմեն Մարտիրոսյանի մասին շատ հոդվածներ կտեղադրեմ իմ այս էջում:   Եվ այս ամենը,  քրեական գործի մասին տեղեկատվությունը, վերցված է WWW.datalex.am ինտերնետային կայքից:

Մանրամասները` ստորև.

Արմեն Լյովայի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 16.01.2009թ. 01.04.2011թ. ընկած ժամանակահատվածում աշխատելով «Ակբա Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ«Հրազդան» մասնաճյուղի կառավարիչ, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող ևունենալով կարգադրիչ լիազորություններ, հակառակ բանկի շահերին և ՀՀ-ում գյուղատնտեսությանզարգացման համար բանկի մասնաճյուղի կողմից տրվելիք վարկի գումարները իր կարիքների համարօգտագործելու նպատակով, բանկի մասնաճյուղից 1.000.000 ՀՀ դրամ գումար ձեռք բերելու համար,Հրազդան քաղաքի բնակիչ XXXX Մկրտչյան անվամբ 11.05.2011թ. կնքված պարզեցվածգրավադրումով գյուղատնտեսական վարկի թիվ 1792 պայմանագրով որպես գյուղատնտեսական վարկտրված, վերը նշված վարկի գումարը ստանալով, ծախսել է իր կարիքների համար՝ դրանով իսկ բանկի՝որպես առևտրային կազմակերպության շահերին պատճառելով էական վնաս, քանի որ մնացած823.717 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով «Ակբա կերդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ«Հրազդան» մասնաճյուղը 06.03.2013թ. հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուրիրավասության դատարան և որն էլ դեռևս մնացել է չվճարված:
Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող ևունենալով կարգադրիչ լիազորություններ, հակառակ բանկի շահերին և իր օգտին օգտագործելունպատակով, բանկի մասնաճյուղից 3750ԱՄՆ դոլարին համարժեք 1.450.690 ՀՀ դրամ ձեռք բերելուհամար, Հրազդան քաղաքի միկրոշրջան թ-մասի բնակիչ XXXX Ներսիսյանի հետ 28.04.2010թ. կնքելէ գյուղատնտեսական վարկի թիվ 1034001 04934/1 պայմանագիրը, որի կնքման համար անհրաժեշտփաստաթղթերը ապահովելու նպատակով, օգտագործել է գոյություն չունեցող 19.11.1980թ. ծնվածԷդգար Սարգսի Սարգսյանի անձի տվյալներով թիվ AF0492228 սերիա համարի անձնագրի պատճե,որպես կոշտ գրավի առարկա հանդիսացող վերջինիս տվյալներով լրացված ԳԱԶ 3110 մակնիշի 42 UU 424 պ.հ. ավտոմեքենայի տեխանձնագրի պատճեն և նշված ավտոմեքենային վերաբերյալԱբովյանի ԳՔԲ-ի տվյալներով կազմված և կլոր կնիքով կնիքված ավտոմեքենան արգելանքի տակչգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, այնուհետև ստանալով նծվաշ վարկի գումարը այն ծախսել է իրկարիքների համար, հետագայում մարել վարկի գումարի մի մասը՝ դրանով իսկ բանկի՝ որպեսառևտրային կազմակերպության շահերին պատճառելով էական վնաս, քանի որ մնացած 1792 ԱՄՆդոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով «Ակբա Կրեդիտ-Ագրիկոլբանկ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղը 17.12.2012թ.հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզիընդհանուր իրավասության դատարան:
Բացի այդ Արմեն Մարտիրոսյանը հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող ևունենալով կարգադրիչ լիազորություններ, հակառակ բանկի շահերին և իր օգտին օգտագործելունպատակով, բանկի մասնաճյուղից 2600 ԱՄՆ դոլարին համարժեք 938.600ՀՀ դրամ ձեռք բերելուհամար, Հրազդան քաղաքի Միկրոշրջան բնակիչ XXX Ավետիսյանի հետ 04.10.2010թ. կնքել էգյուղատնտեսական պայմանագիրը, այնուհետև ստանալով նշված վարկի գումարի մի մասը, դրանովիսկ բանկի՝որպես առևտրային կազմակերպության շահերին պատճառելով էական վնաս, քանի որմնացած 2015 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով «ԱկբաԿրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղը 25.01.2013թ.հայցադիմում է ներկայացրելԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին