▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառք առաջարկված 100.000 դրամը բռնագանձել են.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ դատարանը որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՀԱԿ անդամին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանից բռնագանձել որպես կաշառք առաջարկված 100 հազար դրամը, երկու տարի փորձաշրջան նշանակել եւ անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

«ՉԻ» - Հօգուտ պետության 100 հազար դրամ բռնագանձելն, իհարկե, միանգամայն տրամաբանական որոշում է: Վերջին հաշվով՝ այդ գումարը պիտի ծառայեցվեր հանրաքվեի արդյունքները կեղծելու գործին, իսկ պետությունն իր բոլոր կառույցներով լավ էլ արել է այդ գործը, այնպես որ՝ գումարն ի վերջո, գտել է ճիշտ հասցեատիրոջւ:

Իսկ ահա երկու տարի փորձաշրջան նշանակելը շատ դաժան որոշում էր: Չէ՞ որ առաջիկա երկու տարվա ընթացքում երկու «թռփոշ» ընտրություններ են լինելու՝ խորհրդարանական եւ Երեւանի քաղաքապետի, ու Զավեն Միրիջանյանը փաստորեն չի կարողանալու «մասնակցել զվարճանքին»:

Դա նույնն է, թե Զատիկից առաջ թռչնաբուծարանին զրկեն լիցենզիայից, կամ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին ագռրավեն հեռուստացույցը:

Հետաքրքիր է՝ պարոն Միրիջանյանը կբողոքարկի՞ դատարանի որոշումը՝ հղում կատարելով խոշտանգումներն արգելող միջազգային կոնվենցիաների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին