▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող ես միացնես և նորից նայես, և նորից նայես...Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկայացվել են Սինեմաթեքի նախագիծը, հայեցակարգն ու ստեղծման նպատակները: Նշվել է, որ կինոթանգարանը ոչ միայն հավաքելու, պահպանելու ու ցուցադրելու է հայկական կինոյի ժառանգությունը, այլեւ լինելու է ժամանակակից ենթակառուցվածքներով գործող թանգարան՝ ուսումնական ու գիտական բաղադարիչներով, ինչպես նաեւ ծառայելու է որպես մշակութային ու զբոսաշրջային կենտրոն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նախագծի իրականացմանը վերաբերող հարցերին, հայկական ժամանակակից կինեմատոգրաֆիայի զարգացման հեռանկարներին: Նախագահը նաեւ գրառում է կատարել հանրահայտ Բուխարու սրահի հուշապատին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին