«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։ ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանի այդ դեպքի մանրամասները՝ հիմնվելով իր գաղտնիության քաղաքականությանը, ինչը թույլ է տալիս համապատասխան իշխանությունների հետ մշտապես լինել կապի և երկխոսոթյան մեջ՝ հասցեագրելով մարդասիրական խնդիրներն այն մարդկանց, ովքեր տուժում են զինված ընդհարումներից»։
Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի իբր մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Չնայած նրան, որ ադրբեջանցիները կապում են Կարենի մահը սրտային անբավարարության հետ, որևէ կասկած չկա, որ նրան սպանել են: