▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր խաչ կոչված իբր մարդասիրական կառույցը թույլ է և անողնաշար

Հասկացանք, որ Կարմիր Խաչ կոչված իբր մարդասիրական կառույցը թույլ է և անողնաշար: Չի կարողանում այնպես անել, որ Կարեն Պետրոսյանը բազմաթիվ օրինախախտումներով չներկայացվի իբրև դիվերսանտ և չսպանվի գերության մեջ, որ Մամիկոն Խոջոյանը չխոշտանգվի գերության մեջ և վերադարձից հետո չմահանա, որպես հետևանք, չի կարողանում Հակոբ Ինջուղուլյանին հետ բերել, չկարողացավ Մանվել Սարիբեկյանին հետ բերել ողջ-առողջ. կարելի է երկար թվարկել:

Լավ անոողնաշար կառույց է հասկացանք, այն էլ հասկացանք, որ ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին փութաջանորեն գնացիք տեսակցության, նրանց նամակները տուն հասցրեցիք, բա լավ ինքնասիրություն էլ չունե՞ք:

Այսքանից հետո Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչները ձեզ լուրջ կառույցի տեղ դրեցին՝ կանչեցին դաշտ, որ գոնե ձեր ներկայությամբ կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, իսկ հակառակորդը կրակեց, կրակեց հենց ձեր վրա, ձեր մեքենայի վրա, այսքանից հետո շարունակում եք ձեզ ռետինե խողովակի տեղ դնել և ասել, որ չգիտեք ով է առաջինը կրակել և քաղաքական գնահատական չեք կարող տալ:

Լավ հաշվենք հայ դիրքապահները կրակեցին ադրբեջանական դիրքերի վրա, ի՞նչ է ուրեմն դա արդարացնում է, որ նրանք կրակեն խաղաղ գյուղացիների վրա, կրակեն հենց ձեր մեքենայի վրա, թե կասե՞ք հնարավոր է մեր կողքին գտնվող գյուղացիները կրակեցին, իսկ մենք չնկատեցինք:

Զգում եք, որ խայտառակ եք լինո՞ւմ: Եթե ձեր վերևները արտասահմանից ձեզ ստիպում են խայտառակ լինել այդ գործելաոճով, ավելի լավ է դիմում գրեք և արժանապատվորեն դուրս եկեք այդ խամաճիկային կառույցից:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին